Մոուրինյո. Հույս ունեմ ապագայում մարզել Պորտուգալիայի հավաքականը

Մոուրինյո.  Հույս ունեմ ապագայում մարզել Պորտուգալիայի հավաքականը

«Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ դեռ ցանկանում է հաջողությունների հասնել: Նա չի թաքցնում, որ ապագայում գուցե մարզի Պորտուգալիայի հավաքականը.

-Տիտղոսներ կան, որոնք ես ցանկանում եմ մեկ անգամ էլ նվաճել: Բացի այդ ցանկանում եմ հասնել այն տիտղոսներին, որոնք դեռ չունեմ: Դրանք ես չունեմ, քանի որ հավաքական չեմ մարզել: Հույս ունեմ ապագայում մարզել Պորտուգալիայի հավաքականը: Դա բարդ խնդիր է, քանի որ ազգային առաջնությունում պորտուգալացիներ գրեթե չեն մնացել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում