Red Eagles-ի վերջին փորձը Հայաստան-Չեխիա հանդիպումից առաջ (տեսանյութ)

Մարտի 26-ին Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Երևանի Վ. Սարգսյանի անվան մարզադաշտում աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում իր ուժերն է չափելու Չեխիայի ընտրանու հետ: Այդ հանդիպմանը նախապատրաստվում են ոչ միայն ֆուտբոլիստները, այլև մեր հավաքականի նվիրյալ երկրպագուները: Հայաստանի հավաքականի Red Eagles ֆան ակումբը այսօր Հանրապետական մարզադաշտում անցկացրեց իր վերջին փորձը կարևոր խաղից առաջ: Փորձի ընթացքում հնչեցին այն երգերը, վանկարկումները և կոչերը, որոնցով ֆան ակումբը պետք է երկրպագի ու ոգևորի մեր հավաքականին: Հուսանք՝ մեր տղաներն էլ, ինպես նվիրյալ Red Eagles-ականներին, այնպես էլ մեր ազգին, կպարգևեն հաղթական երեկո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում