Սթարիջ. Ռոջերսը վստահում է ինձ

Սթարիջ. Ռոջերսը վստահում է ինձ

«Լիվերպուլի» հարձակվող Դանիել Սթարիջը շնորհակալ է իր ակումբի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսից, որ իրեն թույլ տվեց ցուցադրել իր ողջ պոտենցիալը:

-Ես անչափ շնորհակալ եմ մեր մարզչից ինձ տրված հնարավորության համար: Մինչև «Չելսի» տեղափոխվելը ես խաղացել եմ «Մանչեսթեր Սիթիում», ու այնտեղ ինձ լավ էի զգում: Ես ոչ մի խնդիր չեմ ունեցել, ամեն ինչ լավ էր, սակայն ես որոշում ընդունեցի հեռանալ այնտեղից, որպեսզի կարիերայի ճիշտ շարունակություն ընտրեմ:

«Չելսիում» ես շատ տիտղոսներ նվաճեցի: Մենք հաղթեցինք մի քանի գավաթ, ես շատ մեդալներ ունեցա, սակայն չցուցադրեցի իմ անձնական ամբիցիաները: «Լիվերպուլում» ակումբն ու մարզիչը վստահում են ինձ ու ես կարող եմ ժպիտներ պարգևել մեր երկրպագուներին,- ասել է անգլիացին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում