Մատրի. Մեր գլխավոր նպատակը Սկուդետտոն նվաճելն է

Մատրի. Մեր գլխավոր նպատակը Սկուդետտոն նվաճելն է

«Յուվենթուսի» հարձակվող Ալեսանդրո Մատրին իր մտքերով է կիսվել Ա Սերիայի շրջանակներում կայանալիք «Ինտերի» հետ առաջիկա խաղից:

-Մեր առաջնահերթ նպատակը Սկուդետտոն նվաճելն է: Մենք այնտեղ ֆավորիտ էինք ու շարունակում ենք առաջատար մնալ, քանի որ բավարար ուժ ունենք: Պետք է կենտրոնանալ առաջնության վրա, հետո մտածել մյուս մրցաշարերի մասին:

«Ինտերի» հետ խաղը երկու թիմերի համար էլ դժվարին է լինելու: Ես շատ եմ ցանկանում մասնակցել ինչպես այդ, այնպես էլ «Բավարիայի» դեմ հանդիպմանը: Չեմ ցանկանում բաց թողնել այդպիսի հնարավորությունը: Հուսով եմ’ մարզումների ժամանակ մարզիչը կհամոզվի, որ ես պատրաստ եմ դրան,- ասել է իտալացին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում