Ռումենիգե. «Բավարիան» ռիսկի չի ենթարկի Չեմպիոնների լիգան

Ռումենիգե. «Բավարիան» ռիսկի չի ենթարկի Չեմպիոնների լիգան

Մյունխենի «Բավարիայի» նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն հայտարարել է, որ թիմը չի տոնելու Գերմանիայի չեմպիոնի տիտղոսը անմիջապես այն բանից հետո, երբ արդեն մաթեմատիկորեն անհասանելի լինի մրցակիցներից, հաղորդում է գերմանական մամուլը:

Հիշեցնենք, որ Յուպ Հայնկեսի թիմը Բունդեսլիգայում 20 միավորի առավելություն ունի հետապնդող «Բորուսիայից» ու ոչ ոք չի կասկածում, որ հենց մյունխենյան թիմն է հռչակվելու մրցաշարի հաղթող:

-Եթե մենք հաղթենք տիտղոսը մինչև մրցաշրջանի ավարտը, ապա մրցանակը կստանանք «Աուգսբուրգի» հետ նախավերջին խաղում: Մենք նույնիսկ համատեղ ճաշ չենք ունենա, քանի որ չենք ուզում ռիսկի ենթարկել Չեմպիոնների լիգան: Ֆուտբոլիստները պետք է հանգստանան ու մտածեն միայն խաղերի մասին,- ասել է Ռումենիգեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում