Yerevan
17
+23°C
Weather Data Source: 30 days weather Yerevan

Պիկե. «Ռեալից» կգնեի Պեպեին, Վարանին, Ռամոսին ու Կասիլյասին

Պիկե. «Ռեալից» կգնեի Պեպեին, Վարանին, Ռամոսին ու Կասիլյասին

«Բարսելոնայի» պաշտպան Խերարդ Պիկեն նշել է, որ «Ռեալի» ֆուտբոլիստների հետ ոչ մի խնդիր չունի. հաղորդում է իսպանական մամուլը: Նա նույնը ասել է նաև իր մյուս ակումբակիցների մասին, ովքեր հանդես են գալիս Իսպանիայի հավաքականում:

-Ճիշտ է, եղել են ժամանակներ, երբ «Բարսելոնայի» ու «Ռեալի» ֆուտբոլիստների հարաբերությունները լավագույնը չեն եղել: Սակայն դրանից շատ ժամանակ է անցել ու այժմ հավաքականում մենք խաղում ենք «մեկը բոլորի, բոլորը մեկի համար» սկզբունքով: Իսկ դրանից հետո յուրաքանչյուր ֆուտբոլիստ պաշտպանում է իր ակումբի շահերը,- ասել է Պիկեն:

Այն հարցին, թե ում կցանկանար ձեռք բերել նա «Բարսելոնայի» համար, պաշտպանը կատակել է. «Ես կգնեի Պեպեին, Վարանին, Ռամոսին ու Կասիլյասին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում