Դավիդ Լուիս. Ռուսաստանին հաղթելու համար պետք է անթերի խաղանք

Դավիդ Լուիս. Ռուսաստանին հաղթելու համար պետք է անթերի խաղանք

Բրազիլիայի հավաքականի պաշտպան Դավիդ Լուիսը կարծում է, որ այսօր կայանալիք Ռուսաստանի ընտրանու դեմ ընկերական խաղում իր թիմի համար հեշտ չի լինելու:

-Ինձ համար հավաքականի մարզաշապիկով «Սթեմֆորդ Բրիջում» խաղալը առանձնահատուկ իրադարձություն է: Բայց ես հասկանում եմ, որ Ռուսաստանին հաղթելու համար պետք է անթերի խաղ ցուցադրենք: Մենք խաղալու ենք իրապես ուժեղ թիմի հետ:

Ռուսաստանի հավաքականից չեմ կարող կոնկրետ ֆուտբոլիստի առանձնացնել, քանի որ այնտեղ շատ են ուժեղ խաղացողները: Կրկնում եմ, մեզ դժվար է լինելու, բայց մենք պայքարելու ենք հաղթանակի համար: Ի դեպ, Սկոլարին նույնպես ուրախ է «Սթեմֆորդ Բրիջ» վերադառնալու կապակցութjամբ,- ասել է բրազիլացին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում