Ռիբերի. Բենզեմային անհրաժեշտ է խաղընկերների ու երկրպագուների աջակցությունը

Ռիբերի. Բենզեմային անհրաժեշտ է խաղընկերների ու երկրպագուների աջակցությունը

Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին պաշտպանել է իր խաղընկեր Կարիմ Բենզեմային, հաղորդում է ֆրանսիական մամուլը:

«Ռեալի» հարձավողը Վրաստանի հետ ընտրական հանդիպումից հետո լուրջ քննադատության է ենթարկվել:

-Բենզեմայի խաղը շատ է քննադատվում, այդ պատճառով էլ նա գտնվում է հոգեբանական ծանր վիճակում: Նրան հարկավոր է խաղընկերների ու երկրպագուների աջակցությունը: Չնայած նրան, որ նրա խաղը չի ստացվում, նա միշտ փորձում է առավելագույն ուժերով հանդես գալ,- ասել է Ռիբերին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում