Գունդողան. Կցանկանայի Չեմպիոնների լիգայի եզրափակչում խաղալ «Բավարիայի» դեմ
25/03/2013 12:54
Նմանատիպ
Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Իլկայ Գունդողանը կցանկանար Չեմպիոնների լիգայի եզրափակչում մրցել «Բավարիայի» դեմ, հաղորդում են գերմանական ԶԼՄ-ները:
Հիշեցնենք, որ մրցաշարի 1/4 եզրափակչում դորտմունդցիները մրցելու են «Մալագայի», իսկ բավարացիները’ «Յուվենթուսի» դեմ:
-Առաջին հերթին, մենք պետք է հաղթահարենք «Մալագայի» արքելքը, ինչը դժվարին խնդիր է: Սակայն պետք է ասեմ, որ շատ կցանկանամ եզրափակչում հանդիպել «Բավարիային»: Ինչ վերաբերում է Գերմանիայի չեմպիոնի տիտղոսի համար «Բավարիային» շնորհավորելուն, ապա մենք դա կանենք, երբ ժամանակը գա: Ու քանի դեռ նրանք չեն հասել իրենց նպատակին, մենք նրանց չենք շնորհավորի,- ասել է Գունդողանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում