Գործակալ. «Բավարիան» մեզ չի դիմել Բենյատի հարցով

Գործակալ. «Բավարիան» մեզ չի դիմել Բենյատի հարցով

«Բետիսի» կիսապաշտպան Բենյատի գործակալը հերքել է այն լուրերը, թե «Բավարիան» հետաքրքրված է իր հաճախորդի ծառայություններով:

Հիշեցնենք, որ ամռանը մյունխենյան ակումբը գլխավորելու է Պեպ Գվարդիոլան, ու արդեն այժմ իսպանացի շատ խաղացողների անուններ են կապվում գերմանական գրանդի հետ:

-Ես գիտեմ միայն այն, ինչ կարդացել եմ թերթերում: Ոչ «Բավարիան», ոչ էլ Բենյատը չեն խոսել հնարավոր տրանսֆերի մասին,- ասել է Խոսե Վիսենտեն Estadio Deportivo-ի հետ զրույցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում