«Ռեյնջերսը» ցանկանում է լքել Շոտլանդիայի առաջնությունը

«Ռեյնջերսը» ցանկանում է լքել Շոտլանդիայի առաջնությունը

«Գլազգո Ռեյնջերսի» գործադիր տնօրեն Չարլզ Գրինը հուսով է, որ իր ակումբը մոտ ժամանակներս կկարողանա տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր լիգա: Հիշեցնենք, որ սնանկացման պատճառով շոտլանդական ակումբը այժմ հանդես է գալիս երկրի 4-րդ դիվիզիոնում:

-Կլինի դա մեկ շաբաթ, թե հինգ տարի անց, սակայն «Ռեյնջերսն» ու «Սելթիկը» կլքեն Շոտլանդիայի առաջնությունը: Ես կցանկանայի, որ դա տեղի ունենար հինգ տարի անց: Պետք չէ, որ միանգամից մասնակցենք Պրեմիեր լիգային: Մենք պատրաստ ենք սկսել ամենաներքևից: Ցանկանում եմ, որ մեր ակումբը բարձրանա քայլ առ քայլ ու հայտնվի Պրեմիեր լիգայում,- ասել է Գրինը Sky Sports-ի հետ զրույցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում