Վինչի. Կարլայի նկատմամբ սա իմ առաջին հաղթանակն է

Վինչի. Կարլայի նկատմամբ սա իմ առաջին հաղթանակն է

Ռոբերտա Վինչին խոսել է Մայամիի մրցաշարում Կարլա Սուարես-Նավարոյի նկատմամբ 5:7, 6:4, 6:4 հաշվով տարած հաղթանակի մասին.

-Բարդ խաղ էր: Այն սովորական պայմնաններում չէր ընթանում, հատկապես խանգարող հանգամանք դարձավ քամին: Առաջին սեթում ես շատ հնարավորություններ բաց թողեցի: Իսկ երկրորդ սեթից սկսած ես ավելի ագրեսիվ խաղ ցույց տվեցի: Կարլայի նկատմամբ սա իմ առաջին հաղթանակն է և ես շատ ուրախ եմ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում