Շարապովա. Կարևորն` անցա հաջորդ փուլ

Շարապովա. Կարևորն` անցա հաջորդ փուլ

Ռուս թենիսիստուհին, Մայամիի մրցաշարի երրորդ շրջանում հաղթելով Ելենա Վեսնինային 6:4, 6:2 հաշվով, խոսել է խաղից ստացած տպավորություններից.

«Այսօր շատ շոգ եղանակ էր, այնպես որ երկուսիս համար էլ բարդ էր խաղալ: Սա այն օրերից էր, երբ գիտակցում ես` հնարավոր չէ ցուցադրել քո լավագույն խաղը: Ինձ ևս դա չհաջողվեց, սակայն կարևորն` անցա հաջորդ փուլ»,-ասել է Շարապովան:

Նշենք, որ Մարիա Շարապովան  4 անգամ արդեն հասել է Մայամիի մրցաշրի եզրափակիչ, սակայն ոչ մի դեպքում չի կարողացել հաղթանակ տոնել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում