Չեխիայի հավաքականի մարզիչ Միխալ Բիլեկ. Հայաստանը հեշտ մրցակից չէ

Չեխիայի հավաքականի մարզիչ Միխալ Բիլեկ. Հայաստանը հեշտ մրցակից չէ

Վաղը կայանալիք Հայաստան-Չեխիա խաղից առաջ լրագրողների հարցերին պատասխանեց նաև մրցակցի գլխավոր մարզիչ Միխալ Բիլեկը: Չեխերի մարզիչը նշեց, որ խաղի համար մի քանի մարտավարական տարբերակներ ունեն.

«Շատ լավ հասկանում ենք` մրցաշարային աղյուսակում ինչ իրավիճակում ենք գտնվում և վաղը հաջողության հասնելու համար մի քանի տարբերակներ ենք մշակել: Դանիայի հետ խաղից հետո ես շատ ազդված եմ:

Բնականաբար, հետևել եմ Հայաստանի հավաքականին. այսօր թիմի հետ դիտում էինք Իտալիայի դեմ ձեր խաղի տեսագրությունը: Պետք է ասեմ, որ Իտալիան հաղթեց մեծ հաջողության շնորհիվ  և Հայաստանը հեշտ մրցակից չէ, սակայն մեզ կգոհացնի միայն հաղթանակը»,-ասաց Բիլեկը:

Մեր ընտրանու առաջատարներ Հենրիխ Մխիթարյանի, Յուրա Մովսիսյանի, Արազ Օզբիլիսի մասին խոսելիս Միխալ Բիլեկն ասաց.

«Մենք, իհարկե, նրանց լավ գիտենք եւ պետք է պաշտպանությունում շատ ուշադիր գործենք: Հայաստանը տեխնիկապես շատ լավ է պատրաստված եւ պաշտպանությունից շատ լավ է կարողանում դուրս գալ հարձակման:

Իմ ապագայի վերաբերյալ դեռ չգիտեմ` ինչ կլինի, վաղվա խաղից հետո ամեն բան պարզ կդառնա»,-Բիլեկի խոսքերը «Հանրապետական» մարզադաշտի ասուլիսների սրահից փոխանցում է allSport.am-ի թղթակիցը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում