Ռոսիցկի. Լուրջ մրցակցություն է սպասվում, բայց մենք պատրաստ ենք

Ռոսիցկի. Լուրջ մրցակցություն է սպասվում, բայց մենք պատրաստ ենք

Աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Չեխիա խաղից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ իր սպասելիքներից խոսեց մրցակցի ավագ Տոմաշ Ռոսիցկին:

«Դանիայի հետ խաղում ստացած վնասվածքից վերականգնվել եմ, ինձ արդեն լավ եմ զգում եւ լիովին պատրաստ եմ վաղվա հանդիպմանը: Եթե մենք վաղը չհաղթենք, ապա կկորցնենք Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու հնարավորությունները: Իհարկե, լուրջ մրցակցություն է սպասում, սակայն մենք հոգեբանորեն պատրաստ ենք:

Թիմը գիտակցում է, որ մեծ սխալներ է թույլ տվել: Մենք գիտենք, որ Դանիայի հետ խաղի ժամանակ թույլ տված սխալները չպետք է կրկնենք վաղը»,-ասաց Ռոսիցկին:

Հայաստանի ազգային հավաքականի առաջատարներից Հենրիխ Մխիթարյանի մասին խոսելիս չեխ ֆուտբոլիստը նշեց.

«Մխիթարյանին կառանձնացնեմ, իհարկե, նա կարող է թոփ-ակումբ տեղափոխվել եւ եթե նրա հետ որեւ բան չպատահի, ապա կարող է հանդես գալ ցանկացած եվրոպական մեծ ակումբում»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում