«Միլանը» կարող էր գնել Կյելինիին 4 մլն եվրոյով
25/03/2013 18:22
Նմանատիպ
«Լիվորնոյի» նախագահ Ալդո Սպինելին բավականին հետաքրքրաշարժ պատմություն է ներկայացրել լրագրողների ուշադրությանը: Այն վերաբերում է «Յուվենտուսի» պաշտպան Ջորջիո Կյելինիին:
«Շաբաթ օրը ճաշում է «Նապոլիի» նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսի և «Միլանի» փոխնախագահ Անդրիանո Գալիանիի հետ: Ճաշելիս մենք հիշեցինք, թե ինչպես էր «Միլանը» փորձում ընդամենը 4 մլն եվրոյով գնել Ջորջիո Կյելինիին, ով այդ ժամանակ խաղում էր «Լիվորնոյում»: Այդ առիթով լավ ծիծաղեցինք»,-ասել է Սպինելին:
Հիշեցնենք` Կյելինիին իր կարիերան սկսել է «Լիվորնոյի» կազմում, իսկ «Յուվենտուսը» նրա տրանսֆերային իրավունքները գնել է 2004 թվականին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում