Լեսկոտը ցանկանում է հեռանալ «Ման. Սիթիից»

Լեսկոտը ցանկանում է հեռանալ «Ման. Սիթիից»

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպանը դժգոհ է իրեն հատկացվող խաղաժամանակից և ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, հավանաբար, կտեղափոխվի այլ ակումբ:

«Եթե մեկ տարի առաջ ինձ հարցնեին` պատրաստ եմ նստել «Ման. Սիթիի» պահեստայինների նստարանին, ես դրական պատասխան կտայի: Սակայն հիմա իրավիճակը փոխվել է: Ես ցանկանում եմ մասնակցել Աշխարհի 2014 թվականի առաջնությանը, իսկ դրա համար անհրաժեշտ է մշտական խաղային պրակտիկա: Մրցաշրջանի ավարտին ես կլուծեմ այս հարցը»,-ասել է Լեսկոտը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում