Դել Բոսկե. Որևէ մեկը Չավիին չի ստիպելու խաղալ Ֆրանսիայի հետ
25/03/2013 20:16
Նմանատիպ
Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն հայտարարել է, որ Աշխարհի 2014թ. առաջնության նախընտրական փուլի Ֆրանսիայի հետ խաղին թիմի կիսապաշտպան Չավիի մասնակցությունը կախված է նրա ինքնազգացողությունից: Հիշեցնենք, որ հավաքականները կհանդիպեն մարտի 26-ին.
-Որևէ մեկը Չավիին չի ստիպելու խաղալ Ֆրանսիայի հետ: Եթե Չավին դաշտ դուրս գա, դա կնշանակի, որ նա պատրաստ է, ու բժիշկներն էլ թույլատրել են խաղալ: Մենք դեռ մեկ մարզում էլ ունենք ու այդ ժամանակ բժիշկները կորոշեն այդ հարցն ինչ լուծում կստանա: Չավին հիմա լավ է, սակայն մենք 21 ֆուտբոլիստ ունենք,-ասել է դել Բոսկեն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում