Հավակնորդների մրցաշար. Լևոն Արոնյանը ցավալի պարտություն կրեց Գելֆանդից

Հավակնորդների մրցաշար. Լևոն Արոնյանը ցավալի պարտություն կրեց Գելֆանդից

Աշխարհի չեմպիոնի կոչման համար Լոնդոնում ընթացող Հավակնորդների մրցաշարն աստիճանաբար մոտենում է ավարտին: Այսօր տեղի ունեցան 9-րդ տուրի պարտիաները: Գրոսմայստեր Լևոն Արոնյանը սև ֆիգուրներով մրցում էր Բորիս Գելֆանդի հետ: Ցավոք, Արոնյանը մրացաշարում առաջին անգամ պարտություն կրեց` մրցակցին վերջնականապես զիջելով  60-րդ քայլին:

Նշենք, որ ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակ առաջատար Մագնուս Կարլսենը ոչ-ոքի է խաղացել Վլադիմիր Կրամնիկի հետ: Ինչը հնարավորություն է տալիս Կարլսենին պահպանել մրցաշարային աղյուսակում առաջատարի դիրքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում