Ջերարդ. Պարտավոր ենք հաղթել մրցակցին

Ջերարդ. Պարտավոր ենք հաղթել մրցակցին

«Լիվերպուլի» և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Սթիվեն Ջերարդը խոսել է Չեռնոգորիայի ընտրանու դեմ առաջիկա խաղից, որը կկայանա Աշխարհի 2014 թվականի առաջնության նախընտրական փուլի շրջանակներում:

«Առաջիկա խաղերը շատ կարևոր են: Չեռնոգորիայի դեմ խաղը բարդ և վճռորոշ կլինի, բայց մենք պատրաստ ենք դրան:

Ակնկալում եմ հիանալի մթնոլորտ և դիտարժան խաղ, չէ՞ որ մրցակիցը հիանալի ֆուտբոլիստներ ունի: Մեր կողմից ցուցադրած խաղի որակը շատ կարևոր դերակատարություն կունենա: Պարտավոր ենք խաղալ մեր ողջ ուժով և հաղթել մրցակցին»,-ասել է Ջերարդը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում