Վարան. Իսպանիայի հավաքականն անկում չի ապրում

Վարան. Իսպանիայի հավաքականն անկում չի ապրում

Ֆրանսիայի հավաքականի երիտասարդ պաշտպան Ռաֆայել Վարանն ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում անդրադարձել է Իսպանիայի հավաքականի հետ առաջիկա խաղին:

«Չեմ կարծում, թե Իսպանիայի հավաքականն անկում է ապրում: Ըստ իս այս թիմն առավա պես գերմոտիվացված է: Ճանաչում եմ որոշ իսպանացի ֆուտբոլիստների և գիտեմ` նրանք առաջվա պես հաղթանակի ծարավ են: Նրանք հաստատ չեն հանձնվելու, մեզ համար բարդ խաղ է սպասվում »,-ասել է Վարանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում