Լուչեսկուն նոր պայմանագիր կկնքի «Շախտյորի» հետ
26/03/2013 00:10
Նմանատիպ
Միրչա Լուչեսկուն «Շախտյորի» գլխավոր մարզչի պաշտոնում կմնա ևս երկու տարի: Հիշեցնենք, որ վերջերս շատ էր խոսվում ռումինացի մասնագետի’ դոնեցկյան թիմից հեռանալու մասին:
-Երբ մենք խոսեցինք պայմանագրի մասին, գումարի հարցով ոչ մի խոսակցություն չի գնացել,- ասել է ակումբի նախագահ Ռինատ Ախմետովը: – Քանի որ դա առաջնային չէ ինչպես ինձ, այնպես էլ Միստերի համար: Ինձ միայն մի հարց էր հետաքրքրում. տվե՞լ է նա այս թիմին իր առավելագույնը, թե՞ դեռ կարող է նրան ևս մեկ քայլ առաջ տանել: Միստերը ինձ ասաց, որ սիրում է ակումբի երկրպագուներին ու ֆուտբոլիստներին: Իսկ ես վստահ եմ, որ նրա գլխավորությամբ մենք կարող ենք թիմին նոր աստիճանի բարձրացնել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում