Բեգովիչը ուրախ է, որ «Ման. Յունայթեդը» ցանկանում է գնել իրեն
26/03/2013 00:29
Նմանատիպ
«Սթոք Սիթիի» դարպասապահ Ասմիր Բեգովիչը չի թաքցնում, որ ուրախ է լինել «Մանչեսթեր Յունայթեդի» հետաքրքրության տակ, սակայն նաև գոհ է անգլիական այս ակումբի կազմում իր կարիերան զարգացումից:
-Այն, որ «Յունայթեդը» ինձ իր տեսադաշտում է պահում, ոչ մի կերպ չի ճնշում ինձ: Բայց չեմ ժխտում, որ դա ուրախացնում է ինձ: Նշանակում է’ լավ եմ կատարում իմ աշխատանքը: Դա լավ խաղալու համար ավելի մեծ մոտիվացիա է,- ասել է նա Sport.ba-ի հետ զրույցում:
-Ինչպես ես արդեն մեկ անգամ ասել եմ, ինձ ամեն ինչ գոհացնում է «Սթոք Սիթիում»: Այս ակումբում ես հնարավորություն ստացա դրսևորել ինձ Պրեմիեր լիգայում: Իսկ ինչ վերաբերում է իմ ապագային, ապա դրա համար պետք է սպասել ամռանը: Երբեք չգիտես, թե ինչ տեղի կունենա վաղը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում