Պեդրո. Չպետք է փոխենք մեր խաղաոճը

Պեդրո. Չպետք է փոխենք մեր խաղաոճը

«Բարսելոնայի» ու Իսպանիայի հավաքականի հարձակվող Պեդրո Ռոդրիգեսը կիսվել է Ֆրանսիայի հետ ընտրական առաջիկա հանդիպումից ունեցած իր սպասելիքներով:

-Երբ մրցակիցը պաշտպանական երկու գիծ է կազմում ու փակվում սեփական տուգանային հրապարակում, շատ դժվար է արդյունքի հասնել: Մենք դա սեփական մաշկի վրա զգացինք ֆինների հետ մրցավեճում:

Այդ խաղերում շատ դժվար է շատ պահեր ստեղծել մրցակցի դարպասի մոտ: Բարդ է ազատ գոտիներ փնտրել’ մրցակցի դարպասին հասնելու համար:

Ֆրանսիայի հետ առաջիկա հանդիպումը նույնպես խոստանում է բարդ լինել: Նրանք հիանալի թիմ ունեն, սակայն մենք չենք պատրաստվում փոխել մեր խաղաոճը,- ասել է իսպանացին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում