Ռամոս. Ֆրանսիան դժվարություններ կստեղծի

Ռամոս. Ֆրանսիան դժվարություններ կստեղծի

Իսպանիայի հավաքականի պաշտպան Սերխիո Ռամոսը խոսել է Ֆրանսիայի հետ առաջիկա խաղից ունեցած ակնկալիքներից: Ռամոսի կարծիքով իրեն և իր թիմակիցներին լուրջ մրցակցություն է սպասվում:

«Ֆրանսիան շատ ուժեղ թիմ է: Չպետք է կասկածել, որ նրանք արժանիորեն մեզ համար դժվարություններ կստեղծեն: Չեմ կարող ասել` ինչպիսին կլինի մրցակցի մեկնարկային կազմը: Բայցև ինքներս մեր խաղը չենք կառուցում մրցակցի կազմից ելնելով»,-ասել է Ռամոսը:

Հիշեցնենք` այս պահի դրությամբ Վիսենտե դել Բոսկեի սաները 2 միավորով զիջում են ֆրանսիացիներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում