Նեյմար. «Բարսելոնայի» հետ կապված ոչ մի հստակ բան չկա

Նեյմար. «Բարսելոնայի» հետ կապված ոչ մի հստակ բան չկա

«Սանթոսի» ֆուտբոլիստ Նեյմարը հայտարարել է, որ մամուլում տարածված այն տեղեկությունները, որնց համաձայն ինքն իբրև արդեն պայմանագիր է կնքել «Բարսելոնայի» հետ, չեն համապատասխանում իրականությանը:

«Մեկ անգամ չէ,  որ հայտարարել` «Բարսելոնայի» հետ կապված ոչ մի հստակ բան դեռ չկա: Այս պահին ես «Սանթոսի» ֆուտբոլիստ եմ և դրան ոչինչ չունեմ ավելացնելու»,-ասել է Նեյմարը:

Հավելենք, որ «Բարսելոնայի» նախագահ Սանդրո Ռոսելն օրերս Նեյմարի հասցեին գովեստի խոսքեր է հնչեցրել` նրան համեմատելով Մեսսիի, Ռոմարիոյի և Ռոնալդինյոյի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում