Գյոթցե. Գերմանիայի հավաքականը կարող է դառնալ Աշխարհի չեմպիոն

Գյոթցե. Գերմանիայի հավաքականը կարող է դառնալ Աշխարհի չեմպիոն

Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մարիո Գյոթցեն վստահ է, որ իր թիմը կկարողանա դուրս գալ Աշխարհի 2014 թվականի առաջնության եզրափակիչ փուլ և դառնալ աշխարհի չեմպիոն:

«Դեռ մեկ տարի կա, և մեզ առաջին հերթին անհրաժեշտ է ուղեգիր նվաճել: Բայցև մենք գիտենք` ունենք հզոր և լավ հավաքական: Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստները մեծ ձգտումներ ունեն և եթե մասնակցենք աշխարհի առաջնությանը, ապա կփորձենք հաղթել. հենց դրա մասին է երազում յուրաքանչյուր ֆուտբոլիստ»,-ասել է Գյոթցեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում