Գործակալ. Մոուրինյոն վաղուց է ցանկանում աշխատել Տուրեի հետ
Նմանատիպ
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Յայա Տուրեի գործակալ Դմիտրի Սելյուկը խոսել է իր հաճախորդ Յայա Տուրեի շուրջ ծավալվող տրանսֆերային խոսակցությունների մասին: Հիշեցնենք, որ կոտդիվուարցու պայմանագրում կա կետ, ըստ որի, ֆուտբոլիստը արդեն այս մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ մանչեսթերյան ակումբից:
-Կան զարգացման հնարավոր մի քանի տարբերակներ: Կամ «Սիթին» Տուրեին նոր պայմանագիր է առաջարկում, կամ էլ այլ ակումբների հետ կբանակցենք նրա համար ու նրանցից մեկի հետ ընդհանուր հայտարարի կգանք: Առայժմ ես ոչ ոքի հետ բանակցություններ չեմ վարել:
Խոսքեը վերաբերում է նաև «Ռեալին»: Ուղղակի Ժոզե Մոուրինյոն վաղուց է ցանկանում աշխատել Յայայի հետ: Սակայն, միայն «Արքայական» ակումբով գործը չի ավարտվում: «Բավարիայի» նոր գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան նույնպես հետաքրքրված է նրա ծառայություններով: Ֆինանսական հնարավորությունները «ՊՍԺ»-ին թույլ են տալիս բանակցություններ վարել մեզ հետ,- ասել է նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում