«Սևիլյան» պատրաստվում է Խուրադոյին վերադարձնել Իսպանիա

«Սևիլյան» պատրաստվում է Խուրադոյին վերադարձնել Իսպանիա

«Ռեալի» սան Խոսե Մանուել Խուրադոյի ծառայություններով է սկսել հետաքրքրվել «Սևիլյան»:

Իսպանական ակումբը ցանկանում է ձեռք բերել «Շալկե-04»-ի հարձակվողական ոճի կիսապաշտպանին, ով այժմ վարձակալական հիմունքներով հանդես է գալիս Մոսկվայի «Սպարտակում»: TMW-ի տեղեկություններով, 26-ամյա խաղացողի ձեռքբերմամբ անձամբ հետաքրքրված է սևիլյացիների գլխավոր մարզիչ Ունայ Էմերին:

Հիշեցնենք, որ Իսպանիայում Խուրադոն հանդես է եկել «Ռեալի», «Ատլետիկոյի» ու «Մալյորկայի» կազմերում: Իսպանիայի երիտասարդական հավաքականում նրա հաշվին գրանցված է 18 խաղ ու խփած 5 գնդակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում