Սախոն 15 մլն. եվրո կարժենա «Լիվերպուլին»

Սախոն 15 մլն. եվրո կարժենա «Լիվերպուլին»

Ինչպես հաղորդում է TMW-ն, «Լիվերպուլը» պատրաստվում է ամրապնդել իր կազմը: Այդ նպատակով էլ «կարմիրները» առաջարկ են պատրաստում ֆրանսիական «ՊՍԺ»-ի կենտրոնական պաշտպան Մամադու Սախոյի համար: Նախկինում արդեն տեղեկացվել էր այս հետաքրքրության մասին, իսկ հիմա հայտնի են դարձել այլ մանրամասներ: 15 մլն. եվրո. հենց այսքան գումար «Լիվերպուլը» կվճարի Սախոյի համար, ում պայմանագրի ժամկետը փարիզյան թիմի հետ ավարտին է մոտենում 2014 թվականին:

Պետք է ընդգծել, որ մերսիսայդյան ակումբը նախկինում հրաժարվել էր 23-ամյա ֆուտբոլիստի համար առաջարկել 10 մլն.-ից ավելի գումար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում