Ռաֆինյա. Պատրաստ եմ «Բավարիայում» աշխատել Գվարդիոլայի հետ
Նմանատիպ
Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Ռաֆինյան նշել է, որ ակումբային գրանցումը փոխելը չի մտնում իր ծրագրերի մեջ, հաղորդում է գերմանական մամուլը:
Բրազիլացի ֆուտբոլիստը այս մրցաշրջանում խաղային պրակտիկա գրեթե չի ստանում. ազգային առաջնությունում նա խաղադաշտ է դուրս եկել ութ անգամ, ընդ որում, հիմնական կազմում եղել է ընդամենը երկու դեպքում: Այդ խաղերում նա մեկ գոլի հեղինակ է դարձել:
-Պատրաստ եմ «Բավարիային» օգուտ բերել յուրաքանչյուր խաղում: Ափսոս, մրցաշրջանի սկզբում վնասվածք ստացա ու ապաքինվելու համար մեծ ժամանակ պահանջվեց: Իսկ մնացածն արդեն գլխավոր մարզչի պարտականությունն է: Թիմը հաջող է խաղում, ու նա չի ցանկանում փոխել կազմը: Իսկ ինչ վերաբերում է ակումբի ապագա գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային, ապա ես կարող եմ աշխատել նրա հետ: Ցանկանում եմ մինչև պայմանագրիս ավարտը’ 2014 թվականը մնալ այստեղ,- ասել է նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում