Օզիլը աշխատավարձի բարձրացում է ցանկանում
26/03/2013 13:55
Նմանատիպ
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մեսուտ Օզիլը ակումբից ցանկանում է վերանայել իր պայմանագրի ֆինանսական պայմանները, հաղորդում է իսպանական մամուլը:
Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստի պայմանագրում կա կետ, ըստ որի, տվյալ մրցաշրջանում ցուցադրած խաղից կախված’ պետք է բարելավեն ֆինանսական պայմանները: Անձամբ ֆուտբոլիստը կարծում է, որ ինքը իր խաղով վաստակել է դա:
Հենց այս հարցով էլ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի «Գալաթասարայի» հետ հանդիպումից հետո Օզիլի հայր ու գործակալ Մուստաֆա Օզիլը կհանդիպի «Արքայական» ակումբի ղեկավարության հետ: Ակումբը դեմ չէ ու պատրաստ է բանակցություններ վարել;
Օզիլի ներկայիս պայմանագիրը գործում է մինչև 2016 թվականը, իսկ տարեկան աշխատավարձը կազմում է 5 մլն. եվրո:
Հետևեք մեզ նաև Telegram-ում