Կասորլա. Չեմ ցանկանում նորից բաց թողնել Աշխարհի առաջնությունը

Կասորլա. Չեմ ցանկանում նորից բաց թողնել Աշխարհի առաջնությունը

Իսպանայի հավաքականի կիսապաշտպան Սանտի Կասորլան խոսել է Ֆրանսիայի հետ առաջիկա հանդիպումից ունեցած իր սպասելիքների մասին:

-Չեմ ցանկանում նորից բաց թողնել Աշխարհի առաջնությունը: Հատկապես այնպիսի երկրում, ինչպիսին Բրազիլիան է, այնտեղ ապրում են ֆուտբոլով: Եթե ցանկանում ենք ընտրական փուլն ավարտել առաջին տեղում, ապա չպետք է սխալներ թույլ տանք:

Ֆրանսիան աշխարհի ամենաուժեղ հավաքականներից մեկն է: Նրանք երիտասարդ ու ուժեղ թիմ ունեն: Փարիզում կայանալիք խաղը բացառություն չի լինի, բայց մենք խաղադաշտ ենք մտնելու միայն հաղթանակի համար,- ասել է նա:

Հիշեցնենք, որ Մունդիալ-2010-ը Կասորլան բաց էր թողել վնասվածքի պատճառով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում