«Ութոտնուկ Վիվին» կանխատեսում է կարմիրների հաղթանակը Փարիզում

«Ութոտնուկ Վիվին» կանխատեսում է կարմիրների հաղթանակը Փարիզում

Վիրջինիա Կապրիսը, ով հայտնի է որպես «ութոտնուկ Վիվի», իր կարծիքն է արտահայտել Ֆրանսիա-Իսպանիա խաղի մասին: Ըստ նրա` խաղի հաշիվը կլինի `1-3` հօգուտ կարմիրների, ովքեր կգլխավորեն ընտրախումբը և հեշտությամբ ձեռք կբերեն ուղետոմս` դեպի Բրազիլիայում կայանալիք 2014 Աշխարհի առաջնություն:

Հավելենք, որ գեղեցկուհին մինչ այդ գրեթե չի սխալվել իր կանխատեսումներով: Իսպանական մամուլը հույս ունի, որ այս անգամն էլ բացառություն չի լինի:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում