Ավստրալիայի ազգային հավաքականը խուսափեց պարտությունից (տեսանյութ)

Ավստրալիայի ազգային հավաքականը խուսափեց պարտությունից (տեսանյութ)

2014թ. Աշխարհի առաջնության ընտրական խաղերի շրջանակներում Ավստրալիայի ազգային հավաքականը Օմանի հետ հանդիպմանը խուսափեց պարտությունից: Խաղն ավարտվեց 2:2: 7-րդ րոպեին Ահմեդ Մուբարակը դարձավ գոլի հեղինակ, իսկ երկրորդ խաղակեսի հենց սկզբում Մայլ Եդինակը ինքնագոլ խփեց` մոտեցնելով իր թիմին պարտությանը:

Բարեբախտաբար, ավստրալացի ֆուտբոլիստները ուղղեցին թիմակցի սխալը: Գոլերի հեղինակ դարձան Թիմ Կեհիլլը և Բրետտ Հոլմանը:

 Ստորև` Մայլ Եդինակի ինքնագոլը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում