Անգլիական մամուլ: Մոուրինյոն համաձայնության է եկել «Չելսիի» հետ

Անգլիական մամուլ: Մոուրինյոն համաձայնության է եկել «Չելսիի» հետ

Daily Mail-ի  հաղորդած տեղեկությունների համաձայն` «Ռեալի» գլխավոր մարզիչ ժոզե Մոուրինյոն պայմանավորվածություն ունի Լոնդոնի «Չելսիի» հետ և մրցաշրջանի ավարտից հետո կրկին կգլխավորի «ազնվականների» կազմը:

Նույն աղբյուրը գրում է, որ պորտուգալացին հրաժարվել է «Մանչեսթեր Սիթիի» և «ՊՍԺ»-ի առաջարկներից: Հետաքրքրական է, որ նման տեղեկատվություն հրապարակել է նաև Mirror-ը. վերջինս գրում է` Մոուրինյոն ներկա է եղել «Սթեմֆորդ Բրիջում» կայացած Բրազիլիա-Ռուսաստան խաղին, իսկ հետո հանդիպել Ռոման Աբրամովիչի հետ:

Հավելենք` «Ռեալի» ղեկավարության և Ժոզե Մոուրինյոյի կողմից` մադրիդյան ակումբից հեռանալու վերաբերյալ պաշտոնական ոչ մի հայտարարություն դեռ չի հնչել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում