Լուկա Տոնի. Գվարդիոլան «Բավարիան» կդարձնի Եվրոպայի լավագույն ակումբը
26/03/2013 16:57
Նմանատիպ
2001-2003 թվականների ընթացքում Պեպ Գվարդիոլան և Լուկա Տոնին միասին հանդես են եկել «Բրեշիայում»: Այժմ, ինչպես գիտեք, Տոնին խաղում է «Ֆիորենտինայում», իսկ Գվարդիոլան ընդունել է Մյունխենի «Բավարիան» գլխավորելու առաջարկը: Տոնին իտալական ԶԼՄ ներկայացուցիչների հետ զրույցում նշել է, որ նախքան վերջնական որոշում կայացնելը Գվարդիոլան զանգահարել է իրեն:
«Նա զանգահարեց ինձ և հարցրեց` ինչպիսին են պայմանները «Բավարիայում», որտեղ ես ժամանակին խաղացել եմ: Հենց այդ ժամանակ հասկացա` Պեպը ցանկանում է ընդունել «Բավարիայի» առաջարկը:
«Բավարիան» հիանալի ակումբ է: Պեպը ճիշտ որոշում է կայացրել: Այժմ գերմանական ակումբն աշխարհի լավագույն մարզիչներից մեկին ունի: Կարծում եմ` Գվարդիոլան «Բավարիան» կդարձնի եվրոպական լավագույն ակումբը»,-ասել է Տոնին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում