Լյորիս. Իսպանիայի հետ հանդիպումը կարևոր է, բայց ոչ վճռորոշ

Լյորիս. Իսպանիայի հետ հանդիպումը կարևոր է, բայց ոչ վճռորոշ

Ֆրանսիայի հավաքականի դարպասապահ Ուգո Լյորիսը գիտակցում է, որ իսպանացիների հետ իրենց բարդ հանդիպում է սպասվում, սակայն այդ խաղի ելքը նախընտրական փուլի համար վճռորոշ չի համարում:

«Մեզ բարդ, բայց ոչ վճռորոշ խաղ է սպասվում: Այսօրվա խաղից հետո դեռ երեք հանդիպում էլ ունենք: Այս պահին ամեն ինչ լավ է ընթանում, սակայն մենք հանգստանալու իրավունք չունենք:

Պետք է պատրաստ լինենք աշխարհի ուժեղագույն հավաքականի դեմ խաղին: Այո, մեզ համար բարդ կլինի, բայցև գիտենք` ինչպես դժվարություններ ստեղծել մրցակցի համար: Մենք հավատում ենք սեփական ուժերին»,-ասել է Լյորիսը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում