Սոչիում Օլիմպիական խաղերի համար ձյուն են հավաքում

Սոչիում Օլիմպիական խաղերի համար ձյուն են հավաքում

Սոչիում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի կազմակերպիչներն ապահովության համար արդեն 450.000 խորանարդ մետր ձյուն են հավաքել և պահել մոտակա լեռների հատուկ նախատեսված հատվածներում: Մտավախություն է եղել, որ 2014 թվականի փետրվարին ձյունը կարող է չբավականացնել, ուստի կազմակերպիչները որոշել են ռիսկի չդիմել:

«Մենք լեռներում 7 հատուկ կառույցներ ենք ստեղծել ձյունը պահելու համար: Ցանկանում եմ այսպիսով վստահեցնել Օլիմպիական խաղերի բոլոր մասնակիցներին, որ ձյան պակաս եկող տարի չի լինի»,-այս առիթով ասել է Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի կազմակերպչական հանձաժողովի ներկայացուցիչ Ռոզա Խուտորը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում