Ստրամաչոնի. «Յուվեի» հետ խաղը մեզ համար կյանքի գին ունի

Ստրամաչոնի. «Յուվեի» հետ խաղը մեզ համար կյանքի գին ունի

«Ինտերի» գլխավոր մարզիչը մեծ կարևորություն է տալիս «Յուվենտուսի» հետ առաջիկա շաբաթ օրը կայանալիք հանդիպմանը:

«Այս հանդիպումը մեզ համար կյանքի գին ունի: Եթե նայենք մրցաշարային աղյուսակին, ապա հենց այս եզրակացությանն էլ կգանք: Պետք է անենք անգամ մեր ուժերից ավելին…մեզ անհրաժեշտ է խաղալ 101%-ով: Տքնաջան պատրաստվում ենք «Յուվենտուսի» հետ խաղին և մարտական ենք տրամադրված:

Ես դեռ հիշում եմ այն հանդիպումը, երբ մենք հաղթեցինք 50 խաղ անընդմեջ հաղթանակ տոնած «Յուվեին». ողջ մարզադաշտը լուռ էր, միայն մեր երկրպագուներն էին տոնում»,-ասել է Անդրեա Ստրամաչոնին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում