Մոուրինյո. «Չելսին» իմ սրտում է

Մոուրինյո. «Չելսին» իմ սրտում է

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անդրադարձել է այսօր անգլիական մամուլում շրջանառվող այն լուրերին, որոնց համաձայն ամռանը կրկին գլխավորելու է Լոնդոնի «Չելսին»:

«Այս պահին ինձ վրա բացարձակ չեն ազդում տարատեսակ բամբասանքները և շոուները: Այն մարդիկ, ովքեր ճանաչում են ինձ, գիտեն` ինչպես եմ վերաբերվում «Ռեալում» իմ աշխատանքին:

Չեմ ժխտի, որ անկախ եղանակից, Անգլիան ինձ դուր է գալիս: Ես այնտեղ տուն ունեմ, իսկ «Չելսիի» հետ ինձ կապում է էմոցիոնալ կապը: Մի գեղեցիկ օր ես կվերադառնալ Անգլիա…«Չելսի» կամ գուցե այլ ակումբ:

Իհարկե, «Չելսին» ինձ համար ավելի մեծ նշանակություն ունի: Այն իմ սրտում է, ինչպես «Ինտերը»»,-ասել է պորտուգալացի մասնագետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում