Հայ շախմատիստուհիները Հնդկաստանում
26/03/2013 21:13
Նմանատիպ
Գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը Հնդկաստանի Բհուբանեշվար քաղաքում շրջանային կարգով անցկացված մրցաշարում 11 հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ նվաճեց երկրորդ մրցանակը:
Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը 6 միավորով բաժանեց 3-5-րդ տեղերը գրոսմայստերներ Գուո Քիի (Չինաստան) եւ Ռութ Պադմինիի (Հնդկաստան) հետ:
8 միավորով առաջին մրցանակը նվաճեց գրոսմայստեր Օլգա Գիրիան (Ռուսաստան): Այս մասին տեղեկացնում է Շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում