10 ամենաթանկ բրազիլացի ֆուտբոլիստները

10 ամենաթանկ բրազիլացի ֆուտբոլիստները

Ներկայացնում ենք 10 ամենաթանկ տրանսֆերային արժեք ունեցող բրազիլացի ֆուտբոլիստներին: Տրանսֆերային արժեքները` ըստ  transfermarkt.com-ի:

Տասնյակը բացում է «Չելսիի» պաշտպան Դավիդ Լուիսը: Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 25 մլն եվրո:

 

«Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեշն իր տրանսֆերային գնով մեծ առավելություն չունի Լուիսի նկատմամբ. Ալվեշին կատալոնական ակումբից գնելու համար անհրաժեշտ կլինի վճարել 26 մլն եվրո:

 

«Ազնվականների» մեկ այլ ֆուտբոլիստի` Ռամիրեսի տրանսֆերային արժեքը 27 մլն եվրո է:

Յոթերորդ հորիզոնականում Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարսելոն է` 30 մլն եվրո:

«Անժիի» նորեկ Վիլլիանի տրանսֆերային արժեքը կազմում է կրկին 30 մլն եվրո:

Կրկին «Չելսի». Օսկարի տրանսֆերային արժեքը գնահատվում է 32 մլն եվրո:

 Ամենաթանկ բրազիլացիների ցանկում չէր կարող տեղ չգտնել ամենահարուստ ակումբներից մեկի` «ՊՍԺ»-ի ֆուտբոլիստ Լուկասը` 35 մլն եվրո:

Լավագույն եռյակը բացում է «ՊՍԺ»-ի մեկ այլ ֆուտբոլիստ. Տյագո Սիլվա` 40 մլն եվրո:

Հալկի` «Զենիթ» տեղափոխության պատմությունը, հավանաբար, բոլորն են հիշում. 45 մլն եվրո:

Եվ այս պահին ամենաթանկ բրազիլացի ֆուտբոլիստը «Սանթոսի» երիատասարդ առաջատար Նեյմարն է. նրան ձեռք բերելու համար անհրաժեշտ է 50 մլն եվրո:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում