Հույսերը մարում են…Հայաստան-Չեխիա` 0:3 (տեսանյութ)

Հույսերը մարում են…Հայաստան-Չեխիա` 0:3 (տեսանյութ)

Աշխարհի 2014 թվականի առաջնությանը մասնակցելու իրատեսական հնարավորություններ ունենալու համար Հայաստանի ազգային հավաքականին այսօր անհրաժեշտ էր հաղթանակ տոնել Չեխիայի ընտրանու նկատմամբ:

Չնայած մի շարք ֆուտբոլիստների բացակայություններին և վնասվածքներին, խաղից առաջ և հավաքականի տղաները, և գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հաղթելու հնարավորությունները բարձր էին գնահատում:

Առաջին խաղակեսում մեր ընտրանուն իրոք հաջողվեց միավորներ կամ գոնե միավոր վաստակելու համար արժանի խաղ ցուցադրել. մի շարք վտանգավոր գրոհներ, 8 հարված դեպի դարպասը, գնդակին տիրելու հարաբերությունը` 52%-48%-ի…

Սակայն երկրորդ խաղակեսի մեկնարկային րոպեներից փոխվեց ամեն ինչ. 48-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Մատեյ Վիդրան: Գոլից հետո հայ ֆուտբոլիստները ուշքի չեկան, իս չեխերը առիթը բաց չթողեցին.  խաղավարտին Ռոման Բերեզովսկին կրկին ստիպված եղավ երկու գնդակ դուրս բերել սեփական դարպասից` դուբլ ձևակերպեց Վիդրան, իսկ երրորդ գոլը խփեց Դանիել Կոլառը:

Հայաստան-Չեխիա` 3:0

Չեխիան վաստակեց 8 միավոր և բարձրացավ 3-րդ հորիզոնական, իսկ Հայաստանի հավաքականը շարունակում է 3 միավորով մնալ նախավերջին՝ 5-րդ տեղում:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում