Facebook-ը Հայաստան-Չեխիա խաղից հետո

Facebook-ը Հայաստան-Չեխիա խաղից հետո

Հայաստան-Չեխիա խաղին զուգահեռ և հատկապես խաղից հետո ֆեյսբուքահայությունը կրքերը փորձում էր գոնե կարգավիճակների միջոցով հանդարտեցնել: Հիշեցնենք, որ չեխերը 3 անպատասխան գնդակ ուղարկեցին մեր դարպասը: 

Լևոն Սնեցունց -Մեր պաշտպանությունը մեր ամոթն է:

Տարոն Պարսամյան – Հեսա մի քանի ժամով ՖԲ-ի պետական կառավարման ոլորտի գիտակները կվերածվեն ֆուտբոլային քննադատների:

Ֆրիդրիխ Վիլհելմ Նիցշե – Գոնե ավանդական դարձած ‹‹բարոյական հաղթանակ›› տանեինք…

Զորիկ Գալստյան – Չէ հաստատ ես ֆուտբոլից բան չեմ հասկանում , թե չէ կիմանայի թե ինչու են ֆուտբոլիստ համարվում Մարիո Բալոտելլին ու Արազ Օզբիլիսը:

Իսկ Դուք գիտե՞ք, որ – Ժողովուրդ, էկեք լավատես լինենք: Կարող էր չէ 5:0 լինել, կարող էր 8:0 լինել, մի քանի օր առաջ օրինակ Սան-Մարինոն 8:0 պարտվեց, դե հիմա լավ ա մենք 3:0 ենք պարտվել:

Իսկ Դուք գիտե՞ք, որ – Լավ չկա չկա, էկեք նագլիավարի ասենք, ո՞ւր էին չեխերը երբ մենք մշակույթ ունեինք, գիր ու գրականություն ունեինք, իրանք ծառերի վրա էին: լավ է՜…

Զոհրապ Եգանյան – ՎԵՐՋ. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց չեխերից’ 3-0:
Փաստ է, որ ունենք տաղանդավոր ֆուտբոլիստներ, բայց չունենք ԹԻՄ: Կարծում եմ’ մարզիչին փոխելու ժամանակն է, Մինասյանն իրեն սպառել է: ԱՄՈԹ է ՏԱՐՈՆՆ ով է, որ տարել դրել եք կենտրոնական պաշտպան……

Զոհրապ Եգանյան -Համազգային ՄԱՆԹՈ.

Սամվել Մարտիրոսյան – Գնամ, շախմատ նայեմ․․․

Սամվել Մարտիրոսյան – էս ռումին մրցավարը ծպտյալ հունգարացի ա, աչքիս

Վաղարշ Բալիշյան -Բարոյական գոոլ….

Ակսել Դավեյան– Տխուր ա…

Զառա Բաթոյան-Ամենալավը Չէխն էր… հրաշք դարպասապահ…

Վարսեր Զաքարյան – Բայց եկեք չչարանանք: Մեր ազգին միշտ խանգարել ա, որ մեր թուլությունը գիտակցելու փոխարեն չարացել ենք…Հ.Գ. Չնայած մրցավարը իրոք dirty pig էր :)))

Իսկ դուք ձեր կարծիքը կարող եք գրել մեկնաբանություններում 🙂 

Հետևեք մեզ նաև Telegram-ում