Միխալ Բիլեկ. Ուրախ եմ, որ այսպիսի հաշիվ գրանցվեց
Նմանատիպ
Չեխիայի հավաքականի գլխավոր մարզիչ Միխալ Բիլեկը Հայաստանի ընտրանու նկատմամբ խոշոր հաշվով տոնած հաղթանակից հետո հետխաղյա մամուլի ասուլիս ժամանակ ասաց.
«Ծանոթացել էի Հայաստանի հավաքականին, գիտեի, որ ուժեղ է, մանավանդ հարձակման գծում, և թիմի խաղացողները հաճախ խնդիրներ էին առաջացնում: Սակայն ես ուրախ եմ, որ այսպիսի հաշիվ գրանցվեց, և մենք երեք միավորով ենք հեռանում»:
Մրցավարական սխալներին Բիլակն անդրադառնալ չցանկացավ, փոխարենը շեշտեց` այս հաղթանակով խմբում իրենց դրությունը շարունակում է մնալ դժվարին.
«Ինչպես գիտեք, տանը դանիացիներին պարտվեցինք և ոչ-ոքի խաղացինք Բուլղարիայի հետ, և չնայած այս հաղթանակին, խմբում մեր իրավիճակը շարունակում է դժվար մնալ: Սա հիմնականում թիմի հաղթանակն էր, ոչ թե իմ:
Ասել էի Հայաստանի հավաքականին պատվելուց հետո հրաժարական կտամ: Հիմա ինչ վերաբերում է իմ մնալ-չմնալուն, ապա կորոշենք մոտակա օրերի ընթացքում»,-Բիլեկի խոսքերը փոխանցում է allsport.am-ի թղթակիցը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում