Վարդան Մինասյան. Ո՞վ է ասել թե Բրազիլիա ենք գնալու
Նմանատիպ
Չեխիայի ընտրանուն խոշոր հաշվով պարտվելուց և Աշխարհի 2014 թվականի առաջնությանը մասնակցելու գրեթե բոլոր (եթե ոչ բոլոր) հնարավորություններից զրկվելուց հետո հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն ասաց.
«Չեմ կարծում, թե որակապես վատ խաղ էր և ո՞վ է ասել, որ մենք Բրազիլիա ենք գնալու: Ես նման բան չեմ ասել: Մեր հավաքականի խնդիրը խաղը կատարելագործելն էր: Այս առումով նորեկներն իրենց արդարացրին: Այս խաղում ով առաջինը գոլ խփեր, նա էր հաղթելու»:
Կազմին անդրադառնելիս մարզիչն ասաց.
«Սարկիսովի հիմնական դիրքը կենտրոնական հարձակվողի է, պարզապես մենք խաղն արագացնելու համար աջ եզրից ենք մտցնում, իսկ Օզբիլիսը տասը օր էր չէր մարզվել: Այս պահին Խաչատուրովից ավելի լավ տարբերակ Տարոն Ոսկանյանն էր: Լինում են դրվագներ, երբ պաշտպանները սխալվում են: Բայց ընդհանուր առմամբ Տարոն Ոսկանյանը շատ լավ խաղաց»,-Մինասյանի խոսքերը փոխանցում է allsport.am-ի թղթակիցը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում