Վացկե. Կլոպն ինձ ասել է, որ մինչև 2016-ը կմնա «Բորուսիայում»

Վացկե. Կլոպն ինձ ասել է, որ մինչև 2016-ը կմնա «Բորուսիայում»

Դորտմունդի «Բորուսիայի» նախագահ Հանս-Յոահիմ Վացկեն նշել է, որ թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը չի պատրաստվում հեռանալ թիմից:

-Առաջիկա երեք տարիներին Կլոպին պահպանելը հեշտ կլինի, քանի որ մենք նրա հետ պայմանավորվել ենք, որ նա այստեղ կմնա մինչև 2016 թվականը:

Հետո մենք կտեսնենք. երկուսուկես տարին շատ երկար ժամկետ է, քանի որ որոշ ակումբներ այդ ընթացքում մի քանի մարզիչ են փոխում: «Չելսիի» մասին խոսակցություններին ես ուշադրություն չեմ դարձնում: Ճիշտ է, յուրաքանչյուր թիմ կարող է ասել, որ Կլոպն իր համար իդեալական մարզիչ կլինի: Սակայն առայժմ նա մեզ մոտ է,- ասել Վացկեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում