Ֆերգյուսոնը զարմացել է, որ «Ման. Սիթին» ետ է 15 միավորով

Ֆերգյուսոնը զարմացել է, որ «Ման. Սիթին» ետ է 15 միավորով

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնը զարմացած է, որ իր թիմը «Ման. Սիթիից» առաջ է անցել միավորների այդքան մեծ տարբերությամբ:

Նշենք, որ Անգլիայի առաջնության 29-րդ տուրերից հետո այս թիմերի միջև միավորային տարբերությունը 15 է:

 

«Կարծում էի` առաջատարի համար պայքարն ավելի թեժ կլինի: «Մանչեսթեր Սիթին» վերջին տարիների ընթացքում լավ աշխատեց: «Չելսին», «Արսենալը» և«Տոտենհեմը» ևս պայքարում են բարձր հորիզոնականների համար:

Այն բանից հետո, ինչ տեղի ունեցավ նախորդ առաջնությունում, ես իմ տղաներին ասացի` կարևորը չպարտվել գոլային տարբերությամբ: Այս առումով խնդիրներ չունենք, բայց ես կարծում էի` մրցաշրջանի այս փուլում միավորների նման տարբերություն չի լինի»,-ասել է Ֆերգյուսոնը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում