Մեր մրցակիցները. Դանիա-Բուլղարիա` 1:1

Մեր մրցակիցները. Դանիա-Բուլղարիա` 1:1

Հայաստանի ազգային հավաքականի B խմբում քիչ առաջ ավարտվեց Դանիա-Բուլղարիա հանդիպումը: Սեփական հարկի տակ դանիացիները, որ օրեր առաջ 0:3 հաշվով հաղթել էին Չեխիային, ոչ-ոքի խաղացին: Գոլերը հեղինակեցին Մանոլևը 51-րդ րոպեին և Ագերը 11 մետրանոց հարվածից 63-րդ րոպեին:

Այժմ Դանիայի հավաքականն ունի 6 միավոր 5 խաղից հետո, իսկ բուլղարացիները 10 միավոր 6 խաղից հետո:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում